HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Վարչապետը բավարար չի համարում ջրամատակարարման աշխատանքները

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Արա Հարությունյանի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել` ջրամատակարարման  եւ գյուղատնտեսական ընթացիկ հարցերով: Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ջրային ոլորտի պատասխանատուներին հրահանգեց համակարգում  արմատավորել կառավարման արդյունավետ մոդել եւ կիրառել սակագնային ճիշտ քաղաքականություն:

Խնդիր դրվեց, որ հանրապետության բոլոր բնակավայրերում հաստատվի ջրի միաչափ գին: Ա.Հարությունյանը, նշել է, որ վերջին 1-2 տարում պետությունը հսկայական միջոցներ է հատկացրել ջրամատակարարման նպատակով, սակայն արդյունքները դեռեւս բավարար չեն: Դա այն դեպքում, երբ մեծաչափ օժանդակություն է ցուցաբերվում նաև ոչ կառավարական աղբյուրներից:

Կառավարության ղեկավարը ոլորտի պատասխանատուներին ցուցում տվեց լիովին արդիականացնել արտադրական հզորությունները եւ հանրապետության շատ բնակավայրեր կարճ ժամկետներում ապահովել մաքուր եւ շուրջօրյա ջրամատակարարմամբ: Միաժամանակ` հավաքագրել համապատասխան վճարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter