Հայաստանից 8 նոր աշակերտ` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
2010 թ. փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Կալկաթայում գտնվող Հայոց մարդասիրական ճեմարանը համալրվեց Հայաստանից եկած 8 աշակերտով: Այս երեխաները ճեմարանում կստանան հայեցի դաստիարակություն, ձեռք կբերեն գիտելիք և կդառնան իրենց նախորդների արժանի հետնորդը:
2010 թ. ամռանը Իրանից և Իրաքից աշակերտների նոր խումբ է սպասվում Մարդասիրական ճեմարանում:
Ինչպես հայտնում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական համակարգը, Հնդկահայքում Հայ Եկեղեցին ոչ միայն ապահովում է Հայոց մարդասիրական ճեմարանում աշակերտների միջնակարգ կրթությունը, այլև հովանավորում է կրթօջախի` բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին, որ վերջինները ընդունվեն ու սովորեն երկրի լավագույն բուհերում, իսկ մյուսներն էլ հնարավորություն են ունենում միջին մասնագիտական կրթություն ստանալու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել