Դժբախտ պատահար` շինհրապարակում
Փետրվարի 23-ին` ժամը 17:24-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզալցակայանին հարակից շինարարական հրապարակում վերամբարձ կռունկի սլաքը պոկվել է, ընկել շինարարներից մեկի վրա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, դեպքի վայր մեկնած փրկարարները մեխանիկական ամբարձիչի օգնությամբ բարձրացրել և կռունկի պոկված սլաքի տակից դուրս են բերել 1993 թ. ծնված Արման Գասպարյանի դին:
Փետրվարի 23-ին` ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Ս. Ավանեսյանին պատկանող տան պատը ինքնափլուզվել է: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ 1930 թ. կառուցված տունը գտնվում է բնակվելու համար անթույլատրելի` վթարային վիճակում. չունի բետոնե հիմք, ծածկը փայտից է` 60 քմ ընդհանուր մակերեսով, երկարամյա շահագործումից ու խոնավությունից պատերը քայքայվել են, հիմքերը նստվածք են տվել, ինչի հետևանքով տան ճակատային պատը մասնակի փլուզվել է:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել