HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նոր դասարաններ` վերաբնակեցվող գյուղերում

ԼՂՀ կառավարության երեկվա նիստում գործադիրի հավանությանն արժանացավ կառավարության նախկին որոշումներից մեկում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի, Մարտակերտի շրջանի Նոր Ջրաբերդ գյուղում բացվում է նույն շրջանի Նոր Հայկաջուրի տարրական դպրոցի մասնաճյուղը: Կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հավաստմամբ` Նոր Ջրաբերդում կան բոլոր պայմանները, ինչպես նաեւ համապատասխան մասնագետ:

Նույն որոշմամբ նախատեսվում է մեկական դասարաններ բացել վերաբնակեցվող այլ գյուղերում  եւս. այս անգամ դասարաններ կբացվեն Քաշաթաղի շրջանի Գողթանիկի եւ Գանձայի միջնակարգ դպրոցներում` նոր ընդունված սովորողներին ընդգրկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter