Որակավորման վկայական` 9 հաշվապահի
ՀՀ ֆինանսների նախարարությունում անց է կացվել հաշվապահների որակավորման այս տարվա ընթացքում կազմակերպված թվով վեցերորդ քննությունը: Քննության ամփոփված արդյունքների համաձայն` 17 դիմորդներից 9-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2010 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 6 քննություններին մասնակցել է 91 դիմորդ, որոնցից 43-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Հայաստանի Հանրապետությունում ս.թ. փետրվարի 24-ի դրությամբ ուժի մեջ է 264 հաշվապահի որակավորման վկայական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել