HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյան. «Քաղաքում անմշակ հողակտոր պետք է չմնա»

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մայրաքաղաքի առանձին հատվածների բարեկարգման եւ կանաչապատման վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել վարչական շրջանների ղեկավարներին` հատկանշելով հանգստյան օրերին կատարած շրջայցի իր տպավորությունները:

«Մարդիկ պետք է գիտակցեն, որ քաղաքը յուրաքանչյուրիս դեմքն է: Հարակից տարածքների բարեկարգման խնդիրը ոչ թե մեծ ծախսերի հետ է կապված, այլ խնամքի եւ հոգատարության: Քաղաքում անմշակ հողակտոր պետք է չմնա»,- նշել է քաղաքապետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից հայտարարված մայրաքաղաքի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին ուղղված անվանակարգային մրցույթին` քաղաքապետը նշել է, որ պետք է անաչառորեն գնահատել եւ խրախուսել այն կազմակերպություններին ու կառույցներին, որոնք բարեկարգել եւ պատշաճ ձեւով կանաչապատել են իրենց շրջակայքը: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են առաջիկա օրերին, ընդ որում` անբարեկարգ տարածքներ ունեցող սուբյեկտները եւս պետք է տեղ գտնեն համապատասխան անվանակարգերում:

Ամփոփելով նախորդ շաբաթօրյակների ընթացքում մայրաքաղաքում տարված աշխատանքները, Կարեն Կարապետյանը կոչ է արել կազմակերպված և ակտիվ մասնակցել սեպտեմբերի 17-ի համաքաղաքային շաբաթօրյակին:

Անդրադառնալով մայրաքաղաքում ընթացող շինարարությանն ու բարեկարգման աշխատանքներին` նշվել է, որ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների 70 տոկոսը կատարված է. ասֆալտապատվել է 400 հազար ք/մ եւ  ճաքալցվել`150 հազար գծամետր տարածք:

Շարունակվում են Ազատության պողոտայում, Շիրազի եւ Դավիթ Անհաղթ փողոցներում վերգետնյա նոր անցումների կառուցման աշխատանքները, որոնք շահագործման են հանձնվելու առաջիկայում:

Համապատասխան թույլտվություն է տրվել 5 վերգետնյա անցումների նախագծերի համար, որոնց կառուցման աշխատանքները մեկնարկելու են հաջորդ տարի:

Անդրդառնալով ստորգետնյա անցումների բարեկարգման ծրագրերին` քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել գետնանցումները մրցութային կարգով տնտեսվարողներին հանձնելու գործընթացը, ինչի արդյունքում կապահովվի բարեկարգման պատշաճ աշխատանքների իրականացումն ու առեւտրային սուբյեկտներին համապատասխան տարածքների տրամադրումը:

 

Տրասպորտի ոլորտի հետ կապված` զեկուցվել է, որ ընթացքի մեջ են երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքները:

Չինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն առաջիկա ամիսներին Երեւան կներկրվի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը` թվով 66 հատ:

ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների հետ կապված քաղաքի արտաքին եւ գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են տարվում կենտրոնական փողոցներում , հրապարակներում, կամուրջների եւ հուշարձանների վրա: Մասնավորապես, Հանրապետության հրապարակում ավելի վառ եւ պայծառ լուսավորություն ապահովելու համար` լուսատու 40 սյուները փոխվել են նոր եւ կրկնակի հզորություն ունեցող լուսարձակներով:  Բարեկարգման, հարդարման եւ արտաքին ձեւավորման  աշխատանքներ են ընթանում Հաղթանակ, Կիեւյան կամուրջների եւ Կոմիտաս- Դավիթ Անհաթ փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրասպորտային հանգույցի վրա:

Տոնական օրերին հաճելի անակնկալ է սպասում հատկապես զբոսաշրջիկներին: Քաղաքապետարանի կողից ձեռք բերված երկհարկանի հարմարավետ զբոսաշրջային ավտոբուսներով «Սիթի տուրե երթուղային ծրագիրը հնարավորություն է ընձեռելու շրջել Երևանով, տեսնել տասնյակ պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները: Այս մասին հաղորդում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter