HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ

Մարտի 21-ից 27-ն ընկած ժամակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդի  կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է  ավելի քան 100 անգամ: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել են սահմանագծի  հարավարևելյան, կենտրոնական և հյուսիսարևելյան ուղղություններում տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերը: Հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն առավել ինտենսիվ էր շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Միայն մարտի 22-ից 23-ը Կարմիրավան, Նամիրլի, Ջրաբերդ, Սեյսուլան, Շուրաբադ և Յարմջա ուղղություններում տեղաբաշխված հայկական հենակետերը հակառակորդի կողմից գնդակոծվել են 34 անգամ, որոնց ընթացքում, բացի “ԱԿ” տիպի ինքնաձիգերից, կիրառվել են նաև «Սև Նետ» և «ՍՎԴ» հատուկ նշանակության դիպուկահարային զինատեսակներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից բոլոր ուղղություններով ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: Հրադադարի խախտման արդյունքում ղարաբաղյան ուժերը կորուստներ չեն կրել: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ի կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter