Նախագահը գոհ է օդանավակայանում կատարված աշխատանքների որակից
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան: Նա շրջել է օդանավակայանի ուղեւորային համալիրի շինհրապարակում եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակից` միաժամանակ շեշտելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման կարեւորությունը:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել