Անվճար աբոնեմենտ է ստանալու առաջինից իններորդ դասարանների 90.000 աշակերտ
Թատրոններ, թանգարաններ և մշակութային այլ օջախներ այցելությունները Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ արդեն իսկ դարձել է քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրի պարտադիր բաղադրիչ:
2011-2012 ուսումնական տարվա աբոնեմենտային ծրագիրը մեկնարկեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Քաղաքապետարանի ենթակայության 7 հիմնական դպրոցների չորրորդ դասարանցի 350 աշակերտներ դիտել են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ներկայացումը:
Աբոնեմենտային ծրագրի խաղացանկը կազմվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում: Ընտրվել են ուսումնական ծրագրերին և տարիքային աշխարհընկալմանը համապատասխանող ներկայացումներ:
Ուսումնական այս տարվա ծրագրին մասնակից աշակերտների թիվը 10.000-ով ավելի է լինելու, քան ծրագրի մեկնարկային փուլում էր: Նախատեսված է, որ անվճար աբոնեմենտներ են ստանալու առաջինից իններորդ դասարանների 90.000 աշակերտներ` Երևանի քաղաքապետարանի ենթակայության 161 հիմնական, 15 միջնակարգ, 3 հատուկ դպրոցներից, 4 ուսումնարաններից:
Բացի այդ, անվճար աբոնեմենտների ծրագրով թատրոններ ու թանգարաններ կայցելեն նաև «Փյունիկ» հաշմանդամների միությունում ընդգրկված երեխաները: Ծրագիրը զգալիորեն ընդլայնվել է, այդ թվում նաև մշակութային ոլորտների ներգրավման առումով: Աշակերտները 2011-2012թթ. երկու կիսամյակներում շուրջ 290 ներկայացում կդիտեն: Համալրվել է թե՛ թատրոնների ցանկը և թե՛ խաղացանկը: Ըստ այդմ, աշակերտները կայցելեն 9 թատրոններ, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահ և «Նաիրիե կինոթատրոնª կինոդիտումների: Բացի այդ, ծրագրում ընդգրկվել են մայրաքաղաքում գործող բոլոր թանգարաններն ու տուն-թանգարանները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել