Փոխվարչապետը հանձնարարել է գոնե մեկ անգամ լինել մարզի յուրաքանչյուր համայնքում
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարությունը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծերը, որոնք ներկայացվել էին շահագրգիռ մարմինների կարծիքին:
Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` նննարկվել են նաեւ գյուղացիական կոոպերատիվ տնտեսությունների ձեւավորման հնարավորությունները, դրանց առավելությունները եւ Հայաստանում լայնամասշտաբ կիրառման հնարավորությունները:
Խորհրդակցության ժամանակ Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարել է նաև մշտական ուշադրություն դարձնել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերականգնված կապիտալ ենթակառուցվածքների հետագա պահպանմանն ու շահագործմանը, ինչպես նաեւ համայնքների ղեկավարներին եւս հորդորել հիմանդրամի միջոցներով վերանորոգված շենք-շինությունների պահպանության հարցն ուշադրության կենտրոնում պահել:
Փոխվարչապետը նաեւ հանձնարարել է մարզպետներին` իրենց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ կարողանան լինել մարզի յուրաքանչյուր համայնքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել