HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

«Կոստանյանն ընդդեմ Հմայակի» գործը կարճվեց «Որոշմամբ հերթական անգամ պարզ դարձավ, թե ով է Հմայակ Հովհաննիսյանը, երբ առկա են բոլոր հիմքերը` մարդուն թեկուզ նվազագույն պատժաչափով իր չափերի մեջ դնելու, բայց դա չի արվում: Դա մեկ բան է փաստում` Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ կողմնակալ վերաբումունք կա:  Իսկ այդ մասին ես ասել եմ առաջադրման հենց առաջին օրվանից»,-«Առավոտին» իր վրդովմունքը փոխացնեց թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության նախկին թեկնածու Վլադիմիր Կոստանյանը` խոսելով մեկ այլ նախկին թեկնածուի` Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ ներկայացրած` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող գործը կարճելու մասին: Հրաժարական Երեկ լուրեր էին շրջանառվում, որ բոլորովին վերջերս նշանակված Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՀՀ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս լուրերը երեկ հաստատեցին հանձնաժողովից` մեր հարցին ի պատասխան հայտնելով, որ պատճառն այլ աշխատանքի անցնելու մտադրությունն է: Թե ո՞ւր է գնում պարոն Հարությունյանը` առայժմ չեն հայտնում: Նշենք, որ պարոն Հարությունյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009թ-ի հոկտեմբերից: Ռոբերտ Քոչարյանը վարչապետ չի դառնալու Օրերս մամուլում լուրեր հայտնվեցին, թե հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերին իբր 2 անգամ Մոսկվա է այցելել ՌԴ վարչապետին  հանդիպելու նպատակով, իբր հանգրվանել է  Արա Աբրահամյանենց տանը, և իբր այնտեղից զանգահարել ու 40 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Վ. Պուտինի հետ: Ի լրումն, հիշական թերթերը վերաթարմացրել են իրենց սիրելի «հավաստի տեղեկություններրը», թե Ռ. Քոչարյանը շուտով վարչապետ է նշանակվելու և այդպես շարունակ: «ՀԱ»-ի խնդրանքով, անդրադառնալով հիշատակված «տեղեկություններին», հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ նշեց. «Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հետաքրքրությունը չի զարմացնում: Սակայն և վարչապետ  նշանակվելու մասին լուրերը, և Արա Աբրահամյանի մոսկովյան տանը հյուրընկալվելու, և Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու լուրերը չեն համապատասխանում իրականությանը»: «Ադրբեջանական հողի վրա երբեք չի ստեղծվի երկորդ հայկական պետություն» «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Նաև հավելել է. «Միջազգային իրավունքի բոլոր նորմերը մեր կողմն են: Հայաստանը ապօրինաբար օկուպացրել է Ադրբեջանի հողերը, և էթնիկ  զտման քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր մեր քաղաքացիներ ապրում են փախստականների և բռնի տեղահանվածների կարգավիճակում»: «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ` պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը «բուն ադրբեջանական հող է» և «Ադրբեջանի անքակտելի մասը», Իլհամ Ալիևը հայտարարել է. «Ադրբեջանական հողի վրա երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն, Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի անկախ , և դա գիտի ամբողջ աշխարհը: Եվ որքան շուտ դա գիտակցի Հայաստանը, այնքան շուտ կլուծվի այդ հարցը: Իսկ այդ հարցի լուծումից հետո տարածաշրջանում կարող է լիովին խաղաղություն հաստատվել»: Ըստ Ալիևի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի ամենամեծ հիմնախնդիրն է, առանց որի լուծման «ոչ մի այլ խնդիր չի կարող գտնել իր լուծումը»: Ո՞վ է լիենլու Արմավիրի քաղաքապետը Արդյո՞ք արմավիրցիները առաջիկայում սպասվող քաղաքապետի ընտրություններում  կազատվեն իրենց «սիրելի»  քաղաքապետից: Ասում են, որ այս պաշտոնը Ռուբեն Խլղաթյանը խոստացել է լքել միայն այն դեպքում, եթե իր «մարդը», այսինքն` իր քրոջ որդին զբաղեցնի այն, որի թեկնածությունն էլ պատրաստվում է պաշտպանել ընտրություններում: Թերթի աղբյուրները նշում են, որ Ռ. Խլղաթյանն այս կապակցությամբ ասել է` «լակոտին հեշտ է ղեկավարել, համ  էլ մարզպետն է մերը», այնպես որ, անհանգստանալու առիթ չկա: Իսկ անհանգստացողները շատ են, հատկապես նրանք, որ քաղաքապետի թեթև ձեռքով ախորժալի  հողատարածքներ են ձեռք բերել Արմավիրում: Թե  ուրիշ էլ ով է պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար, դեռևս հայտնի չէ: Մեզ հետ զրույցում արմավիրցի ԱԺ պատգամավոր Ռոստամ Գասպարյանը նշեց, որ իր առաջադրման մասին շրջանառվող լուրերը պարզապես ասեկոսեներ են, թեպետ չի բացառվում, որ ինքը ևս ակտիվ մասնակցություն ունենա ընտրապայքարում` սատարելով առաջադրված թեկնածուներից որևէ մեկին: «Բայց դրա մասին դեռ վաղ է խոսելը»,-հավելեց նա: Մերժել են Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովը նախօրեին 5-րդ անգամ մերժել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ադմինիստրացիայի դիմումը` քաղբանտարկյալ Ժորա Սափեյանին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին (գործող կարգի համաձայն, երբ բանտարկյալը որևէ խախտում չի ունենում, համապատասխան ՔԿՀ-ն 3 ամիսը մեկ անգամ դիմում է հանձնաժողովին` նրան վաղաժամկետ ազատ արձակելու համար): Հիշեցնենք, որ Սափեյանը ձերբակալվել էր Թալինի հայտնի դեպքերից հետո, առողջական լուրջ խնդիրներ ունի: Հանձնաժողովի կայացրած որոշման կապակցությամբ քաղբանտարկյալը երեկ մեզ ասաց. «Ինչ-որ տեղ մտածում էի, այս ավազակ իշխանագողերը կունենային գութ ու բանականություն, բայց ունեն անասնական մտածողություն, կովի հայրենասիրություն: Իրենց համար հայրենիքը պատկերացնում են անսահման յոնջայի դաշտ և կախգլուխ արածելով գնում են… ձեր բուծած իշխանությունը չգիտի՞, որ ապագայի բանալին արդարությունն է: Կարող եմ հիշատակել անուն առ անուն ձեր բուծած քիլերներին, որոնք կարճ ժամանակ հետո համաներումով կամ քարոզարշավին մասնակցելով ազատ արձակվեցին այն դեպքում, երբ դուք բազմաթիվ մարդկանց դատել եք անտեղի: Այս անարդարությունները չեն ներվելու, և ես ինքս պայքարելու եմ այնքան, մինչև Հայաստանում լինի օրենքի իշխանություն»: Իրան-Հայաստան նավթատար է կառուցվելու Իրանի նավթի փոխնախարար Նուրեդին Շահնազի-զադեն հայտարարել է, որ Հայաստանը ու Իրանը համաձայնել են կառուցել 350 կիլոմետրանոց խողովակաշար, որը տարեկան հայաստան «կբերի» 70 հազար բարել նավթամթերք: Բացի դրանից, Իրանցի փոխնախարարը նշել է, որ Իրանը ցանկություն ունի հայ-իրանական սահմանին տերմինալ կառուցելու, որի նպատակն է մեծացնել նավթամթերքի արտահանման ծավալը: Ըստ իրանական լրատվամիջոցի` վերոհիշյալ նավթատարի կառուցման համար անհրաժեշտ կլինի 350 մլն դոլար: Մոզամբիկի փորձն օգտակար կլինի Մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ  Յուրի  Մերզլյակովին փոխարինելու  է Իգոր Պոպովը, որը ներկայումս Մոզամբիկում  Ռուսաստանի դեսպանն է: Ռուսաստանի իշխանությունները շատ էլ ճիշտ որոշում են կայացրել: Եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի  իշխանությունների մակարդակն ու «մենթալիտետային առանձանահատկությունները», ապա կարելի է չկասկածել` երկար տարիներ Մոզամբիկում աշխատած դիվանագետը շատ արագ նորմալ աշխատանքային հունի մեջ կմտնի և ադապտացվելու վրա առանձնապես ժամանակ չի կորցնի: Մնում է, որ Ֆրանսիայի համանախագահին էլ փոխարինի, ասենք, Բուրկինա-Ֆասոյում այդ երկրի նախկին դեսպանը, և գործընթացը մեծ արագությամբ առաջ կշարժվի: Այլ հարց է, որ տեղացի  «աբորիգենների» հետ շփման  մեծ փորձը նոր համանախագահին կօգնի ջերմ հարաբերություններ հաստատել միայն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ, մինչդեռ ղարաբաղյան խնդրի կարգավորումը ենթադրում է ողջ հասարակության շահերի և արժեհամակարգի ընկալում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter