HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կուրորեն չպետք է հետևել առայժմ ոչ ընդունելի տարբերակներին»

2011 թվականի հունվարին կմեկնարկեն կենսաթոշակային բարեփոխումները: Գնահատականներ են հնչում, սակայն, որ այս բարեփոխումները կարող են պետությունը սնանկացնել: «Հետքի» հարցին ի պատասխան, թե ինչպես է գնահատում կենասաթոշակային բարեփոխումների ծրագիրը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ բարեփոխումները պետք է ինքնանպատակ լինեն կամ վնասեն երկրին կամ բնակչությանը: «Ինքս կողմնակից եմ սոցիալական, շուկայական տնտեսության, որի գլխավոր նպատակն է մարդու կյանքի պայմանների որակի բարձրացումը, և բոլոր այն ռեֆորմները, որոնք կվնասեն մարդուն, պետք է դադարեցնել: Եվ երկրին ևս չեն կարող նման վնասներ բերել»: Տնտեսագետի կարծիքով` կենսաթոշակային ռեֆորմների տարբերակները հուշում են, որ դա տարիքային խմբերով պետք է կատարվի, և շուկայական տնտեսություն ունեցող բոլոր երկրներին բնորոշ է այս համակարգը: «Մեզ համար ժամանակ է պետք` դրանց անցնելու, որովհետև մի քանի պայմաններով է դա հիմնավորվում. նախ` փորձի պակասով: Երկորդը, որ բնակչության մի ստվար զանգվածը աշխատել և ապրել է նախկին համակարգի օրոք, և աշխատունակ բնակչության երիտասարդ հատվածը, որ այսօր նաև հարկատու է, տարեցտարի նրա ուսերին ծանրանալու է կենսաթոշակներ և սոցիալական նպաստներ վճարելու բեռը, որովհետև դրանք այդ հարկերից են ձևավորվում: Կան  բազմաթիվ առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել և կուրորեն չպետք է հետևել թեկուզ շատ առաջավոր, բայց մեզ համար առայժմ ոչ ընդունելի տարբերակներին»: Թ. Մանասերյանը կարծում է, որ խելամիտ մոտեցումներ կդրսևորվեն, և կենսաթոշակային բարեփոխումները կտրուկ ցնցումների չեն բերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter