HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փնթիություն եւ անտարբերություն` մարդու իրավունքների նկատմամբ

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, խոսելով երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի մասին, ասաց, որ եթե այսպես շարունակվի, ապա 20 տարի անց կխոսենք ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այլ Հայաստանի ռեզերվացիայի ներքին կանոնների մասին: «Այսպես չի կարելի, մեր պետական կառույցները պետք է մտածեն, սա փնթիություն է եւ անտարբերություն մարդու իրավունքների նկատմամբ»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ դատարանները երբեմն մարդկանց դատապարտում են այնպիսի օրենքներով, որոնք հետագայում հակասահմանադրական են ճանաչվում: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ անդրադարձավ այն օրենքին, որի համաձայն մարդու ներքին օրգանները կարող են օգտագործվել նրա մահից հետո, եթե նա կենդանության ժամանակ դեմ չի եղել եւ այդ մասին գրություն չի թողել: «Մի երկիր, որտեղ դատարանները տեղյակ չեն, որ այդ օրենքը հակասահմանադրական է, շարքային քաղաքացին ինչպե՞ս պետք է իմանա եւ մահից առաջ գրություն թողնի, որ դեմ է իր ներքին օրգանների օգտագործմանը մահից հետո»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter