HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«ՀայՌուսգազարդ»  ընկերության վարչության նախագահը հանդիպել է ԼՂՀ նախագահին 

Երեկ Արցախի  Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն  ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը, քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Տեղեկացնենք, որ մարտի 2-ին նախատեսվում է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  կքննարկվեն նաեւ գազի սակագնի բարձրացման հետ կապված հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter