HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի շենքում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ էր

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որ այսօր, ժամը 11.36-ին ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացի է ահազանգել ու տեղեկացրել, որ Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է ժամը 13.00-ին: Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջոկատի փրկարարները: Տեղյակ են պահվել նաեւ պաշտպանության նախարարությունը, շտապօգնության եւ ազգային անվտանգության ծառայությունները: Հարակից շենքերի բնակիչներն ու հիմնարկների  աշխատակիցները տարահանվել են անվտանգ  գոտի, տարածքը` շրջափակվել: Դեպքի վայրում  աշխատել են ԱԱԾ եւ ՊՆ ակազերծման մասնագետներն ու կինոլոգները: Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում  ռումբ չի հայտնաբերվել: Ժամը 14.25-ին հայտարարվել է աշխատանքների ավարտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter