HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջանառության մեջ են դրվել ՀՀ և ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերը

Այսօր Հայաստանի պատմության թանգարանում մարվեցին եւ շրջանառության մեջ դրվեցին ՀՀ և ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերը:  Նամականիշերի մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ով իր խոսքում նշեց, որ այդ նամականիշները ճամփորդելու են աշխարհով մեկ ու դառնալու են հայության միասնականության վկաներն ու դեսպանները:  

ՀՀ անկախությանը նվիրված առաջին նամականիշը շրջանառության մեջ է դրվել դեռևս 1992 թվականին: Անկախությանը նվիրված նամականիշերի մարման այս ավանդույթը շարունակական է եղել 2001, 2006 և 2010 թվականներին ևս:   

Անկախության 20-ամյակին նվիրված նամականիշերից մեկի վրա պատկերված են ՀՀ պետական դրոշն ու զինանշանը, մյուսի վրա` ԼՂՀ պետական դրոշն ու զինանշանը:

Նույն օրը «Հայփոստ»-ը ներկայացրեց նաև անկախության 20 տարիներին  թողարկված բոլոր նամականիշների նմուշները:

«Հայփոստ»-ը նշում է, որ պետական հոբելյաններն ու տոներն իրենց արտացոլումն են գտնում հայկական ֆիլատելիայի մեջ:  Անկախության նամականիշերից բացի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար առանցքային կարևորության տարելիցների ու իրադարձությունների թեմաներով նախորդ տարիներին մարվել և շրջանառության մեջ են դրվել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված նամականիշերը և այլն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter