Եկեղեցի` «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի փոխարեն
Գործադիրն այսօր փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։
Ինչպես տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությունը, «21-րդի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով կառավարությունը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» Հ/Կ-ին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանն հատկացրել է 40000.0 հազար դրամ։ Համերգաշրջանին մասնակցելու են ինչպես անհատ կատարողներ` Պլասիդո Դոմինգոն (տենոր), Պինկաս Ցուկերմանը (ջութակ), այնպես էլ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան լարային քառյակը եւ այլ կոլեկտիվներ։
Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս միջազգային փառատոնն անցկացվում է նախագահի բարձր հովանավորությամբ եւ բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունը ունկնդրի բարձրակարգ եւ որակյալ դասական երաժշտություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել