HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսեւորում

Դատախազությունը դատապարտում է բռնարարքի ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դեպքի վերաբերյալ Գ.Շամշյանը բարձրաձայնել է ՀՀ գլխավոր դատախազությունում փետրվարի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պահանջել է Շամշյանից՝ ներկայացնել միջադեպի վերաբերյալ իր տրամադրության տակ գտնվող տեսագրություններն ու լուսանկարները: Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն: Միջադեպի պարզաբանման ողջ գործընթացի մասին հանրությանը պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն: Գլխավոր դատախազության մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter