2009-ին` 6 կարգապահական վարույթ, 7 ծառայողական քննություն
Անցյալ տարի Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության կողմից իրականացվել է 6 կարգապահական վարույթ` 9 դատախազի նկատմամբ:
Մասնավորապես` 1 դեպքում 1 դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է իրականացվել մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու համար, 3 դեպքում 4 դատախազի նկատմամբ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնելու համար, 1 դեպքում 2 դատախազի նկատմամբ իրենց լիազորությունների սահմանն անցնելու համար և 1 դեպքում 2 դատախազի նկատմամբ ծառայողական պարտականություններն անփույթ կատարելու և չկատարելու հետ պայմանավորված ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման, օրենքը խախտելու և դատախազի հիմնական պարտականությունները չկատարելու համար:
Կատարված աշխատանքների արդյունքում 1 դատախազ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 3-ը ազատվել են աշխատանքից իրենց դիմումների համաձայն,1 դատախազի նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում, 2-ի նկատմամբ նկատողություն, իսկ 2-ը նախազգուշացվել են:
Նույն ժամանակաշրջանում վարչության կողմից անցկացվել է 7 ծառայողական քննություն 11 դատախազի նկատմամբ:
Մասնավորապես` 1 դեպքով 1 դատախազի վերաբերյալ ծառայողական քննության անցկացումը կապված է եղել դատախազի մասնագիտական վարքագծի կանոնների պահանջները խախտելու հետ, 1 դեպք 2 դատախազի վերաբերյալ` ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջը ոչ հստակ կատարելու և 5 դեպք 8 դատախազի վերաբերյալ` նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում, դատախազական հսկողություն, ինչպես նաև ոչ պատշաճ ղեկավարում և վերահսկողություն իրականացնելու հետ պայմանավորված ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետ:
«Իրականացված աշխատանքների արդյունքում 10 դատախազ խիստ նախազգուշացվել են, իսկ 1 դատախազ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել