Փաստաբանների պալատը դատապարտում է
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հաղորդագրություն է ստացել փաստաբան Արա Զոհրաբյանից և փաստաբանական կազմակերպություն հանդիսացող «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊ ընկերությունից` ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից փաստաբանի համակարգիչն առգրավելու փորձի վերաբերյալ:
Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Պալատը դատապարտում է իրավապահ մարմինների բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են փաստաբանի գործունեության միջամտությանը, այդ թվում` նաև փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալների առգրավմանը:
Փաստաբանը պարտավոր է պահպանել փաստաբանական գաղտնիքը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային պայմանագրով պարտականություն է ստանձնել ապահովել փաստաբանի և նրա հաճախորդի ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում:
Վերջերս ՀՀ ոստիկանությունը նոր գործելակերպ է որդեգրել` չթույլատրելով փաստաբաններին հանդիպել իրենց վստահորդներին, որոնք բերման են ենթարկված:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել