HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը մնալու է եւ երկրում, եւ քաղաքականությունում

 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը չի պատրաստվում հեռանալ ոչ երկրից, ոչ քաղաքականությունից: Այսպես ասել է Կ. Կարապետյանի մտերիմներից մեկը, ով նշել է, որ այս հրաժարականից շահել են իրենք՝ նրա շրջապատը: Վերջին օրերին նրանք երկար ու ուրախ խնջույք են արել, որին վերջապես մասնակցել է նաեւ Կարապետյանը, ինչից շատ գոհ են:

Թերթի հետ զրույցում նա նշել է նաեւ, որ ոչ մի ծրագիր կիսատ չի մնալու՝ եւ Կարեն Կարապետյանը, եւ նրա եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, ինչ սկսել էին, ավարտին են հասցնելու: Անգամ նախագահականում կատարած բարեգործություններն են շարունակվելու: Իսկ այստեղ Կարապետյանը հոգում էր, որ աշխատակազմը ոչ միայն մատչելի սնվի, այլեւ աշխատակիցների ծննդյան տոներին նվերներ էր անում, քաղաքից դուրս պիկնիկներ կազմակերպում, նորոգում, կահավորում եւ այլն: Իսկ երեկ նրա անունից նախագահականի բոլոր կանայք ծաղկեփնջեր են ստացել՝ որպես համատեղ աշխատանքի գնահատական:

Կարեն Կարապետյանը նաեւ ՀՀԿ-ից դուրս գալու կամ այլ կուսակցություն մտնելու ծրագիր չունի: իսկ թե ինչով է զբաղվելու, առաջիկայում կերեւա: Չի բացառվում, որ նա հանդես գա մամուլի ասուլիսով եւ սկսի ավելի հրապարակային գործել, քան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում էր անում: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter