HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անհայտ» անձը` դատախազությունում

Ֆոտոլրագրող Գագիկ Շաշմշյանին նախօրեին գլխավոր դատախազության մուտքի մոտ ծեծելու փաստի առթիվ Կենտրոն և նորք-մարաշ վարչական շրջանների դատախազ Գ. Խաչիկյանի ստորագրությամբ հարուցվել է քրեական գործ` «Ծեծ» և «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու» մեղադրանքով: Հիշեցնենք, որ երեկ դատախազության կոլեգիայի նիստից առաջ` ժամը 10:20-ի սահմաններում, երբ ֆոտոլրագրող Շամշյանը մինչ նիստը կսկսվեր Գլխավոր դատախազության շենքի առաջ` մուտքի մոտ, լուսանկարում է նիստին մասնակցելու եկող դատախազներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: Սակայն մոտ 30-ամյա մի երիտասարդ արգելել է Շամշյանին լուսանկարել, ապա հայհոյել ֆոտոլրագրողին ու հենց դատախազության շենքի մոտ սկսել է հարվածել նրան: Ավելի ուշ Շամշյանի ինքնազգացողությունը վատացել էր և նրան տեղափոխել էին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ պարզել էին, որ միջադեպի հետևանքով վնասվել էր ֆոտոլրագրողի ականջի թաղանթը: Գագիկ Շամշյանը հասցրել է լուսանկարել բռնարարք կատարողին (տես լուսանկարը), ով դատախազության անվտանգության աշխատակիցների հետ մտել է շենք: Բացի այդ, հենց մուտքի դռան վերևում կա տեսախցիկ: Չնայած այս ամենին` իրավապահները գաղտի են պահում նրա ով լինելը և իրենց ձևակերպումներում կիրառում են «անհայտ անձ» ձևակերպումը: «Հետքը» դեռ չի հասցրել ճշտել նրա անուն-ազգանունը, սակայն մեր տեղեկություններով` վերջինս Ոստիկանության Էրեբունու բաժնի քննիչներից է և վերջերս գործուղվել է Հատուկ քննչական ծառայություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter