Պարգևատրել է
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման և գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բեյրութի «Հայկազյան» համալսարանի դասախոս Կարո Առաքելյանին (Լիբանան),
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանին (Վրաստան), գրող, լեզվաբան Պետրոս Հաճյանին (Արգենտինա), հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
Կարապետ Ճուհարյանին (Սիրիա), Թեհրանի ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Նորիկ Միքայելյանին (Իրան) Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:
Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել