«Հայկական ժամանակ». ժուժու, բիժու՞
Երեկ առավոտից թերթի թղթակիցը ապարդյուն կերպով փորձել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից մեկնաբանություններ ստանալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստան կատարելիք այցի մասին:
«ՀԺ» թղթակցի տասից ավելի հեռախոսազանգերին ի պատասխան՝ դեսպանատան աշխատակիցը խորհուրդ է տվել ավելի ուշ զանգահարել՝ ասելով, որ լրատվական բաժնի պատասխանատուն զբաղված է կամ տեղում չէ: Ավելի ուշ՝ ժամը 17-անց 10-ին, երբ լրագրողը փորձել է պարզել, թե ի վերջո եկե՞լ է լրատվական բաժնի աշխատակիցը, նրան պատասխանել են, որ «նա ի վերջո արդեն գնաց»: դեսպանատան նման պահվածքը առնվազն տարօրինակ է. եթե դիմեինք լեւի մուլտիվիզա կպցնելու հարցով, դեսպանատանը երեւի կգտնվեին մեկ տասնյակից ավելի «հարց լուծողներ»: Իսկ իրենց նախագահի այցի մասին հարցերը փաթթած ունեն. երեւի մեջը քյար չկա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել