HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ»

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայ Դատի» հիմնադրամի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր`«Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է և նախատեսվում է իրականցնել 2010-2013թթ: ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորեց մասնավոր և քաղաքացիական մարմինների մասնակցությունը կրթության ոլորտում: Ծրագրի գործընկերներից  է նաև Հայ առաքելական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության կենտրոնը: Ըստ նախարարի` հայագիտությունը և հայապահպանությունը չունեն քաղաքական պատկանելիություն, և անհրաժեշտ է շատ մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտին: Բագրատ Եսայանն էլ արձանագրեց, որ համակարգում եղած մարդիկ շատ լավ գիտեն համակարգի թե խնդիրները, թե առանձնահատկությունները և  հայագիտությունը մեզանում միայն խոսքով է առաջին պլանում: «Հայ Դատը» արդեն 2 տարի է գործում է և նրա գործառույթներից մեկը նաև կրթականն է: Ծրագրի նպատակն է աշակերտության շրջանում խթանել հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, բարձրացնել հայագիտական առարկաների դասավանդման մակարդակը և հանրակրթական դպրոցներում ձևավորել ժամանակակից պահանջներին համապատասխան ուսումնամեթոդական բազա: Ծրագրով նախատեսվում է Հայաստանի յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական տարածքում մեկական դպրոցում մեկական դասասենյակների վերանորոգում, գրադարանների ստեղծում, համակարգչային հագեցում և ինտերնետային կապի տրամադրում, հանրապետական նշանակության ավագ դպրոցի ստեղծում, որտեղ կսովորեն օժտված երեխաներ, աջակցություն ավագ դպրոցի հայագիտական հոսքից բուհերի համապատասխան ֆակուլտետներ կրեդիտների փոխանցման համակարգի մշակմանը, ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում: Ա. Աշոտյանը նշեց, որ եթե ծրագիրը հաջողություն ունենա, ապա կտեղափոխվի նաև Արցախ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter