Միջադեպ օդանավում
Փետրվարի 23-ին, ժամը 3.50-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավի սրահում վիճաբանություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 4.30-ին, ուղեկցորդուհի Նատալյա Շ.-ն հայտնել է, որ ուղևոր, 1979 թ. ծնված Սերգեյ Վանդանյանը օդանավում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ շշով հարվածել է 1979 թ. ծնված Կարեն Գրիգորյանի գլխին և պատճառել վնասվածք:
Կ. Գրիգորյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել