Դատախազությունը տարածել է ֆոտոլրագրող Շամշյանի հետ կատարված միջադեպին առնչվող տեսագրությունը (տես վիդեոն)
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գագիկ Խաչիկյանի որոշմամբ նախօրեին հարուցվել է քրեական գործ:
Նկատի ունենալով, որ Գլխավոր դատախազության վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ տեղադրված տեսախցիկները տեսագրել են միջադեպը (ձայնագրառում չի իրականացվում), քննչական մարմինը, քրեական գործի շրջանակներում այսօր գլխավոր դատախազությունից առգրավել է տեսագրությունը:
Միջադեպին առնչվող տեսագրությունը կարող եք դիտել գլխավոր դատախազության կայքէջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել