«Չորրորդ ինքնիշխանություն». ահագին սկզբունքներ ունեն
«Մենք ոչ միայն ընտրազանգված ունենք, այլեւ սկզբունքներ»,- հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«ՉԻ»- Ընտրազանգվածի մասով ոչինչ ասել չեն կարող (չորս տարվա վաղեմության տվյալները «հաշիվ չեն»), բայց սկզբունքներ «Ժառանգությունը» հաստատ ունի: Դրա համար էլ սկզբունքորեն բոյկոտում են ԱԺ նիստերը, հետո նույնքան սկզբունքորեն դադարեցնում բոյկոտը, հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկզբունքորեն հրաժարվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հետո վերադառնում է, եւ այդպես շարունակ: Իսկ ընդհանրապես, Արմեն Մարտիրոսյանն իրավացի է. «Ժառանգությունը» եւ սկզբունքներ ունի, եւ համակիրներ: Ավելին. «Ժառանգությունը» որքան համակրներ ունի, ճիշտ նույնքան էլ ՝ սկզբունքներ: Ու հենց համակիրների ահռելի թիվն է այդ կուսակցությանը հնարավորություն տալիս օրը մի քանի սկզբունք փոխել:
Մյուս կողմից էլ, սակայն, առաջիկա ընտրությունների ժամանակ կարող է պարզվել, որ «Ժառանգությունը» համարյա ոչ մի սկզբունք չունի: Չնայած սկզբունքների բացակայությունը նույնպես սկզբունք է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել