HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել է ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպումը

Աղվերանում այս պահին ընթանում է ՏՀՏ լիդերների հերթական` առանց փողկապի հանդիպումը: «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը արծարծեց մի քանի խնդիրներ` ինչպես բիզնեսը դարձնել ավելի անվտանգ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչպես նվազեցնել ծախսերը և բարձրացնել արտադրողականությունը: Առաջինը` Գրիգոր Բարսեղյանն առաջարկեց ճգնաժամի պայմաններում կրճատել ծախսերը, եթե անհրաժեշտ է` աշխատողներին, ինչպես նաև սպառումները: Ըստ բանախոսի` բիզնեսի արդյունավետությունը և արտադրողականությունը բարձրացնելու լավագույն  տարբերակ է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: «Մայքրոսոֆթը» օգտագործել է այդ տեխնոլոգիաները, դարձել բիզնեսի ոլորտում խորհրդատու կազմակերպություն և իր փորձը փոխանակել տարբեր հաճախորդների հետ: Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ բիզնես վաճառքի իրականացման համար առաջնային են մարկետինգը, ապա այն վերահսկելի դարձնելը, այնուհետև հաճախորդներ ներգրավելու ուղղությամբ աշխատելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter