11-ամյա աղջկա բռնաբարության առթիվ հարուցվել է քրեական գործ
«Ոստիկանությունն արձագանքել է 9 օր հետո» մեր հրապարակման հետ կապված, որում «Հետքն» ահազանգել է Լոռու մարզի Նեղոց գյուղի 11-ամյա աղջնակի` Մ.-ի բռնաբարության փաստի մասին, Լոռու մարզի ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանը փետրվարի 27-ին հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Լոռու մարզի քննչական վարչության Ալավերդու քննչական բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյան էլ հայտնեց, որ անփահաս Մ.-ի բռնաբարության փաստի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է պատիժ 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել