Սատարելու պատրաստակամություն են հայտնում լրագրողին
Ազգային Նոր Պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կատարված միջադեպի առթիվ:
«Լրագրողների նկատմամբ բռնարարքների կիրառումը Հայաստանում գնալով դառնում է վատ ավանդույթ: Երեկ` հերթական անգամ, այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բռնության է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ազգային նոր պահպանողական շարժումը իր վրդովմունքն ու բողոքն է արտահայտում` իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի նկատմամբ կիրառված բռնարարքի առթիվ: Կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին պարզել և պատժել բռնարարքի հեղինակին: Միաժամանակ իր աջակցությունն ու սատարելու պատրաստակամությունն է հայտնում Գագիկ Շամշյանին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել