25 հազար ԱՄՆ դոլար` պետի պաշտոնի համար
Իրավապահները պարզել են, որ 1964 թ. ծնված Սամվել Ստեփանյանը 2008 թ. սեպտեմբերին ծանոթացել է 1952 թ. ծնված Ռոբերտ Ա.-ի հետ և տեղեկանալով, որ վերջինս ցանկանում է որևէ պաշտոն զբաղեցնել, պատրաստ լինելով դրա համար վճարել որոշակի գումար, առաջարկել է մարզերից մեկի ջրային տնտեսության պետի պաշտոնում վերջինիս տեղավորել աշխատանքի:
Սամվել Ստեփանյանն այդ նպատակով պահանջել է 25 հազար ԱՄՆ դոլար` իբր որոշ պաշտոնատար անձանց կաշառք տալու համար:
2008 թ. հոկտեմբերին Ռոբերտ Ա.-ից ստանալով պահանջված գումարից 16 հազար 500 ԱՄՆ դոլարը` Սամվել Ստեփանյանը հափշտակել է այն ու հեռացել Հայաստանից:
«Փաստի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել