Անցած 26 օրում
Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է անձնական ունեցվածքի գողության 240 դեպք, բացահայտվել է 161-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական, հասարակական ունեցվածքի գողության 45 դեպք, բացահայտվել է 24-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության մեկ դեպք։
Արձանագրված 108 բնակարանային գողությունից բացահայտվել է 42-ը, իսկ նախկինում կատարված բնակարանային գողություններից 5-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել