HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` Լեռնապատ համայնքի ղեկավարի նկատմամբ

Ոստիկանության` Լոռու բաժնում  հարուցվել է քրեական գործ` Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիքի  եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Լոռու մարզի դատախազությունում  Լեռնապատ համայնքի բնակիչներից ստացված բողոքների  ստուգմամբ պարզվել է, որ Վ. Եղիազարյանը, ով  1999 թվականից աշխատել է որպես  Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար, իր  համագյուղացի Լ. Ղումաշյանին, աղքատության նպաստի եւ միանավագ  դրամական օգնություն ստանալու նպատակով, տվել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ` համայնքի ծխամատյանում  վերջինիս իր ընտանիքով գրանցելով որպես առանձին ծուխ: Դրանք  օգտագործելով` Լ. Ղումաշյանը 2005-2009թթ. հաշվառվել է  նպաստառուների ցուցակում եւ Վանաձորի  սոցիալական ծառայության տարածքային  գործակալությունից ստացել  շուրջ 1 000 000 դրամ գումար: Փաստի  առթիվ  ոստիկանության` Լոռու բաժնում հարուցվել է  քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308–րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նախաքննության ընթացքում գյուղացիներից ստացվել են նոր  հայտարարություններ` համայնքի ղեկավարի կողմից կատարված այլ չարաշահումների մասին, որոնք նույնպես  դարձել են քննության առարկա` նշված քրեական գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter