Եվրոպայի հայերի համագումարի կոչը Մարտ 1-ի երկրորդ ամյակի կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ,
Ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումը ազգային անվտանության խնդիր է: Ազգային անվտանգության կենսագործունեության սոցիալ-տնտեսական, հոգևոր- հոգեբանական և մարդու հիմնարար իրավունքների նշանակությունն առաջնային խնդիր է. փորձել այն ամփոփել ռազմա-քաղաքականով, անտեսել նրանց փոխկապվածությունը` բացարձակ անհեթեթություն է:
Հայկական պետականության հզորացման հիմնական գրավականը ժողովուրդն է. պետական շահն ազգային շահի արտահայտումն է: Անցյալի ընդհանուր փառքը, ներկայի ընդհանուր ձեռքերումները, ապագայի նոր նվաճումների ձգտման հիմքը ժողովրդի տարիների ճիգի և զոհողությունների արդյունքն են:
Հզոր է այն ամբողջականությունը, որն ունակ է միավորելու բազմազան միավորներ: Հզորությունը կայանում է բազմազանությունների ներդաշնակության մեջ:
Արդեն վաղուց հասարակությունները բնության օրենքներով չեն առաջնորդվում, այլ պայքարում են այդ օրենքների դեմ: Մերօրյա զարգացող հասարակությունների կյանքում տկարը ո’չ միայն չի ոտնահարվում ուժեղի կողմից, այլ ընդհակառակը` պաշտպանվում է նրանից: Եվ ասյպես ցանկացած երկրում, ազատության դեմ սպառնալիքը կայանում է պետության տկարության հետևանքով: Սահմանափակում են ազատությունները, երբ իշխանությունը վտանգ է զգում:
Ինչպես 1999 թ. հոկտեմբերի 27-ը, նույնպես և 2008 թ. մարտի 1-ը, եկավ կոտրելու մեր ժողովրդի կամքն ու ոգին: Մարտի 1-ով, մանավանդ, մեծ հիասթափություն ապրեց սփյուռքահայ երիտասարդ սերունդը, իր նորանկախ և երանելի երկրում ականատես դառնալով մասսայական ցույցի դեմ աներևակայելի դաժանության և սպանդի:
Հայաստանի Հանրապետության մեջ ձևավորված քաղաքական-տնտեսական համակարգերն իրենց ներքին տրամաբանությամբ, ինչպես նաև նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունները հիմք են տալիս արտահայտել ԵՀՀ-ի` միջազգային և, առաջին հերթին, եվրոպական մասշտաբով ՀՀ պետականության, Արցախի, ջավախքահայության և սփյուռքահայության իրավունքները անվերապահորեն պաշտպանող կազմակերպության մտորումներն ու տեսակետները ձեռնարկվելիք անհապաղ քայլերի անհրաժեշտության վերաբերյալ:
• Հրամայական պահանջ է երկրում հաստատել իրական և ոչ թե ձևական համերաշխության և փոխհանդուրժողականության մթնոլորտ: Չքաղաքականացնել ոչ մի դատավարություն և ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու դատի ենթարկված բոլոր ձերբակալվածներին: Ձեռնարկել միջոցներ, որոնք իսպառ կբացառեն հետագայում նման իրադարձությունների կրկնությունը
• Երկրում հաստատել օրենքի գերակայություն
• Մշակել և ներդնել սոցիալական արդարության հաստատման ռազմավարական ծրագիր
• Վերացնել տնտեսական ոլորտի արտոնություննրը, ապահովել ազատ, արդար և ազնիվ մրցակցություն
• Ապահովել ՀՀ-ի Սահմանա դրության պահանջները և տարանջատել օրենսդիր, գործադիր և դատաիրավական համակարգերի գործունեությունը
• Անցկացնել թափանցիկ և արդար ընտրություններ` ապահովելով արժանապատիվ և բանիմաց քաղաքացիների մուտքն Ազգային Ժողով և տեղական ինքնակառավարման մարմիններ
• Կիրառել նոր, արդիական մոտեցումներ երկրի տնտեսական և նեքին արդյունաբերության զարգացման համար, ապահովել նաև արտաքին ներդրումային ծրագրերի ապահովածություն` այլևայլ բյուրոկրատական, կրիմինալ և օլիգարխիկ-մոնոպոլ խոչնդոտներից
• Ապահովել պետականության ամրապնդման և հզորացման համար ներդրում ունեցող քաղաքացիների բարեկեցիկ և իմաստալից կյանք
Հարկ ենք համարում նշել, որ հայ ազգի պետականության մտածողության ընդունակությունը, լինելով ինքնաբուխ և դիմայնորեն ազգային, իր կայացման բոլոր փուլերով բավարար չեղավ քաղաքական աշխարհում ապահովելու երկրի տարածքային և պետական ամբողջականություն: Հրամայական պահանջ է դարձել 21-րդ դարի քաղաքակրթության շեմին լինել խոհեմ, իմաստուն և միասնական ջանքերով դիմակայել մերօրյա մարտահրավերներին:
Ելնելով վերոնշյալից կոչ ենք անում համայն հայությանը, անկախ իրենց զբաղեցրած դիրքից և ֆինանսա-տնտեսական վիճակից, ձեռնամուղ լինել վերոնշյալ գործընթացների իրականացման օժանդակմանը` հանուն անխոցելի ազգային միասնության, ժողովրդի ազատ ու երջանիկ կյանքի ապահովման և հայոց պետականության հզորացման և հարատևման:
Եվրոպայի Հայերի Համագումար
01.03.2010
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել