HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոճու 50 տնկի

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նախօրեին գողություն կատարելու կասկածանքով Ջրվեժ գյուղում գտնվող «Փոթորիկ» ռեստորանի մոտից բերման են ենթարկել 36-ամյա Գարիկ Դ.-ին: Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նա մուտք է գործել «Արգելոցպարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ջրվեժ գյուղի անտառապարկի տարածք եւ գողացել սոճու 50 տնկի` պատճառելով 100.000 դրամի վնաս: «Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter