
Այսօրվա հանրահավաքի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից մարզերի բնակչությանը հանրահավաքին մասնակցելուց հետ պահելու մասին: ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է մարտի 1-ին դադարեցնել ուղեւորափոխադրումը Երեւան:
Այս մասին ՀԱԿ-ը տեղեկություններ է ստացել է իր տարածքային գրասենյակներից, ակտիվիստներից: Օրինակ` ըստ ՀԱԿ-ի տեղեկությունների` առավոտվանից Կիրովական քաղաքի մուտքի մոտ ոստիկանությունը հավաքված է և ստուգում է բոլոր մեքենաները:
Երեկ Գառնի-Երեւան ուղեգծի վարորդներից մեկը «Հետքին» ասել է, որ իրենց տնօրենը ժողով է անելու, որպեսզի ցուցումներ տա, թե ինչպես աշխատեն հանրահավաքի օրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել