HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերին Լարսը» վերաբացվեց

Շուրջ երեք տարվա դադարից հետո այսօրվանից սկսել է գործել ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետը: Հիշեցնենք, որ այն փակվել էլ ռուսական կողմի որոշմամբ` վերականգնողական աշխատաննքեր իրականացնելու հիմանվորմամբ: Վրաստանը, ԱՄՆ-ի աջակցությամբ դեռևս 2009թ-ի սեպտեմբերին էր ավարտել անցակետի վերականգնողական աշխատանքները: Իսկ Ռուսաստանը` 2009թ-ի մայիսի սկզբներին կատարել էր նոր չափանիշներին համապատասխան և վերականգնած անցակետի պաշտանական բացումը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, «Վերին Լարս» անցակետով դեռևս կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Հետիոտների, ինչպես նաև անցակետին հարող տարածքների բնակիչների համար սահմանակետն անցնելու պարզեցված ռեժիմ նախատեսված չէ:  «Վերին Լարսի» անցակետը կարող են հատել ինչպես Վրաստանի, այնպես էլ ՌԴ քաղաքացիները` համապատասխանաբար վիզաներ ստանալով միջնորդ հանդիսացող շվեցարական դեսպանատնից. վրացական կողմը` Մոսկվայի շվեցարական դեսպանատնից, իսկ ՌԴ քաղաքացիները` Վրաստանում գտվող նույն դեսպանատան ռուսական մասի համար պատասխանատու բաժնից: Մարտ-նոյեմբեր ամիսներին անցակետը կգործի ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում` 07:00-ից մինչև 19:00:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter