HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթար. վարորդները զոհվել են

Նախօրեին` ժամը 18:20-ի սահմաններում, Ագարակ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար.իրար են բախվել են «Օպել-Վեկտրա» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով մեքենաների վարորդներ` 1987 թ. ծնված Ն. Հակոբյանը եւ 1985 թ. ծնված Մ. Հայրապետյանը, տեղում զոհվել են, իսկ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1983 թ. ծնված Հ. Ավագյանը եւ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 1985 թ. ծնված Ա. Ծատրյանը, 1984 թ. ծնված Է. Բադալյանը եւ 1988 թ. ծնված Ա. Միրզոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ: «Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ տեղափոխվել Ագարակի հիվանդանոց: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար»,- տեղեկացնում են Փրկարար ծառակության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter