3 կգ ծանր թմրանյութ` աէրոզոլի տարաների մեջ
Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս կասեցվել է Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ:
«Զվարթնոց» օդանավակայանում երկու ուղևորների ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են 9 աէրոզոլի տարաների մեջ թաքցված 3 կգ քաշով «մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ:
Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել