Հիշատակի միջոցառումներ Մոսկվայում
Նախօրեին Մոսկվայում` Սբ. Հարություն եկեղեցու տարածքում, կայացել է ծաղկեպսակ դնելու արարողություն` 1992թ. Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը` դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, Ռուսաստանի հայերի միության վարչության անձնակազմը, Մոսկվայի հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ հայեր:
Արարողությանը ելույթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Uրբազանը եւ դեսպան Եսայանը, այնուհետեւ Սբ. Հարություն եկեղեցում մատուցվել է Սումգայիթի անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագը:
Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Ռուսաստանում Հայաստանի դեսպանության եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպվել է նաեւ կլոր սեղան «Սումգայիթյան ջարդերը Ադրբեջանում: Խոջալուի դեպքերի իրական պատկերը: Փաստերն ի դեմ ստի, անցյալի եւ ներկայի զուգահեռները» խորագրով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել