HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիշատակի միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Երեկ Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա հայ առաքելական եկեղեցու բակում հավաքվել են հարյուրավոր հայեր` նշելու Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Առավոտյան եկեղեցում մատուցվել է զոհերի հիշատակի պատարագ:

Միջոցառմանը մասնակցել են Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցները, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ եւ ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Պատարագի ավարտին եկեղեցու բակում սումգայիթյան ողբերգությունը դատապարտող ելույթներ են ունեցել Սանկտ-Պետերբուրգի եւ Հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգեւոր հովիվ Նշան Պետրոսյանը եւ հյուպատոս Վարդան Հակոբյանը: Տեղեկացնում է ՀՀ արտագին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter