HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենան հարվածել է գազատարին

Նախօրեին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դրոյի փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, եւ հնարավոր է հրդեհ բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս  չպարզված հանգամանքներում` Ա. Թադեւոսյանին պատկանող «ԲՄՎ-316» մակնիշի 05 ՕՍ 358 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետեւանքով առաջացել է գազի արտահոսք: Դեպքի վայր մեկնած «1-04» ծառայության աշխատակիցները վերացրել են գազի արտահոսքը, իսկ հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել են խողովակի հովացման աշխատանքներ: Զոհեր եւ վիրավորներ չկան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի փրկարար ծառայության մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter