HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնացքը գծերից դուրս է եկել

Փետրվարի 26-ին ոստիկանության «Բագրավան» կայարանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Անի-Բագրավան գծահատվածում բեռնատար գնացքը գծերից դուրս է եկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.10-ի սահմաններում, Անի-Բագրավան գծահատվածի 2765 կմ-ի 7-րդ պիկետի տարածքում վթարվել է 27 վագոններից բաղկացած բեռնատար գնացքը, ինչի հետևանքով գնացքի 10 վագոնները գծերից դուրս են եկել, որոնցից 7-ը շրջվել են, իսկ 3-ը` բեռնված դիզելային վառելիքով, եգիպտացորենով և ցորենի թեփով, շրջվել են և ընկել ձորը: Տուժողներ չկան: Կատարվում են վերականգնողական աշխատանքներ: Նյութերով զբաղվում է ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժինը: Դեպքի մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter