HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դեռ պաշտոնանկ չի արվել

ՀՀ Քաղծառայության պետ Մանվել Բադալյանը «Արցախ» ակումբում հայտարարեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը դեռեւս պաշտոնանկ չի արվել. «Ընդամենը բարձրաձայնվել է աշխատակազմի ղեկավարի աշխատանքներում որոշակի խնդիրների մասին, ավելին ասեմ` քաղծառայության խորհուրդը մինչ օրս պաշտոնապես միջնորդություն չի ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին»,- ասաց Մանվել Բադալյանը: Նշենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին թերացումների մասին հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ օրենքով նախատեսված կարգով քաղծառայության խորհրդին միջնորդություն կներկայացվի տվյալ քաղծառայողին պաշտոնանկ անելու վերաբերյալ: Քաղծառայության պետ Մանվել Բադալյանը, ի պաշտպանություն աշխատակազմի ղեկավարների, նշեց, որ նրանցից շատերը նույն պաշտոնն են զբաղեցնում տարիներ շարունակ, մինչդեռ բազմաթիվ նախարարներ են փոխվում: Մանվել Բադալյանի խոսքով` քաղծառայողները պաշտպանված են օրենքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter