HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նախարարության աշխատակիցները կուսակցականացվում են

«Անընդհատ կուսակցականացման միտում ենք տեսնում պետական աշխատակազմերում, հատկապես կոալիցիոն կառավարության դեպքում, երբ գրեթե բոլոր նախարարները տարբեր կուսակցությունների անդամներ են, յուրաքանչյուր աշխատակազմում կուսակցականացման ավելորդ ջանասիրություն եմ տեսնում աշխատակազմի ղեկավարների կողմից»,- ասում է ՀՀ քաղծառայության պետ Մանվել Բադալյանը: Նրա խոսքով` աշխատակազմի կուսակցականացումը պատիվ չի բերում, որովհետեւ նրանք պետք է աշխատակազմը համալրեն որակյալ եւ բանիմաց աշխատակիցներով` անկախ կուսակցական պատկանելիությունից: Մանվել Բադալյանը նաեւ նշեց, որ շատ քաղծառայողներ նախարարի փոփոխության դեմքում մի քանի ժամում դառնում են նրա կուսակցության անդամ. «Մարդիկ ունենք, որոնք մի քանի կուսակցության տոմսեր են պահում գրպանում, նման մարդկանց հետ հեշտ չի մեծ արդյունքների հասնել, նման մարդն իր աշխատանքը չի կարող սկզբունքայնորեն կատարել»,- ասում է քաղծառայության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter