HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային տնօրենի նկատմամբ

Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Ս. Պողոսյանը 2005թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2009թ. սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում  աշխատել է ՀՀ տարածքային  կառավարման նախարարության Ջրային տնտեսություն պետական կոմիտեի «Շիրակջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում` որպես առեւտրային տնօրեն:  Ընկերության գլխավոր տնօրենի` 15.05.2008թ. թիվ 36 հրամանով նախագահել է  Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Հանրապետության միջեւ ստորագրված միջպետական  համաձայնագրերի հիման վրա 16.11.2004թ. կնքված «Վարկի տրամադրման»  պայմանագրով նախատեսված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում Շիրակի /Գյումրի/ մարզում» ջրաչափական սարքերի տեղադրման գործընթացը համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները: Ստուգմամբ պարզվել է, որ  ընկերության կողմից ջրաչափական սարքերը  Գյումրի քաղաքում եւ Շիրակի մարզի մյուս համայնքներում տրամադրվել եւ տեղադրվել են  առանց բաժանորդների դիմումների, սահմանված ձեւի պայմանագրերի, տեխնիկական պայմանի, կատարողական ակտերի, որի հետեւանքով  սահմանված կարգով բաժանորդներից  չեն գանձվել եւ ընկերության հաշվին չեն մուտքագրվել  վարկային  պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ եւ պարտադիր գումարները: Այդկերպ Ջրային տնտեսություն պետական կոմիտեին  պատճառվել է  խոշոր չափերի` 2 760 000 դրամի նյութական վնաս: Փաստի առթիվ  Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության` Շիրակի  քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter