HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Շաբոյանը` ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ

Ինչպես հայտնում է նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արտակ Շաբոյանին հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին: Արտակ Շաբոյանի կենսագրությունը. Ծնվել է 15.04.1975թ. Երեւանում, 1982-1992թթ. սովորել է Երեւանի թիվ 119 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ. սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի Ֆինանսներ եւ վարկ բաժնում: 2000թ. ավարտել է նույն ինստիտուտի ասպիրանտուրան` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: Կենտրոնական բանկում աշխատել է վերահսկողության, վիճակագրության, վերլուծությունների եւ մեթոդաբանության, դրամավարկային քաղաքականության եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում: 2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Կոչումը` մաքսային ծառայության գնդապետ: 1998 թվականից մինչեւ օրս դասավանդում  է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական վիճակագրության հարցերով խորհրդական: Հեղինակ է մի շարք վերլուծական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների: 2009 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է: Ամուսնացած  է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter