HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալահայ կազմակերպությունների հավաք` Հռոմում

Փետրվարի 27-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հռոմում առաջին անգամ տեղի է ունեցել իտալահայ կազմակերպությունների հավաք` դրանց ղեկավարների մասնակցությամբ: Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հավաքի  ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված Հայաստանի դեսպանության և իտալահայ համայնքային կառույցների համագործակցության խնդիրները, մասնավորապես` հայ-իտալական երկկողմ հարաբերությունների զարգացում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի սատարում, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հիշատակման միջացառումների կազմակերպում: Միջոցառումը բացել է Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը հավաքի մասնակիցներին ներկայացրել է դեսպանության ծրագրերը 2010թ. եւ այն ուղղությունները, ուր անհրաժեշտ է իտալահայության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը: Ռուբեն Կարապետյանը, որպես առաջնային ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հետ կապերի ակտիվացման, Հայաստանում ներդրումային ծրագրերի խթանման և Իտալիայում բազմաթիվ գիտամշակութային միջոցառումների կազմակերպման խնդիրները: Այնուհետև ելույթ են ունեցել հավաքի մասնակիցները, որոնք դեսպանին ներկայացրել են իրենց առաջարկները դեսպանություն-իտալահայ համայնք համագործակցության սերտացման ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես գոհունակությամբ նշել են այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական հավաք իտալահայ բոլոր կազմակերպությունների մասնակցությամբ դեսպանության հովանու ներքո կազմակերպվում է առաջին անգամ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախապատրաստել նամակ իտալահայ բոլոր կազմակերպությունների անունից ուղղված Իտալիայի խորհրդարանի բոլոր անդամներին` Ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ: Ներկաները նաև համաձայնել են նման հավաք կազմակերպել յուրաքանչյուր տարի: Հավաքն  ավարտվել է Հռչակագրի ընդունմամբ, որը նույնպես որակվել է բացառիկ ոչ միայն իտալահայ կյանքում, այլև Հայաստան-Սփյուռք համագործակցության ուղղությամբ: Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում տեղի է ունեցել դեսպանության նոր գրասենյակի օծման արարողությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter