HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել. պետբյուջե մուտք է արվել 2137.1 հազար դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2010 թվականի փետրվարի  15-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է վերահսկողական աշխատանքներ, որոնց արդյունքում` 1. Երևանի շուկաներում իրականացված ստուգայցերի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել է  տիրազուրկ 125 հատ սիգ տեսակի ձուկ, որն ամբողջությամբ հանձնվել է Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր: 2. Գեղարքունիքի ՏԲ, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գեղարքունիքի մարզի ոստիկանության Սևանա լճի ափամերձ տարածքներում և ձկան վաճառքի կետերում իրականացված համատեղ  ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավել է 62 հատ «կարաս» տեսակի ձուկ, 1 հատ ռետինե նավակ, 2 հատ  թիակ և 1հատ ցանց: 3. Լոռու ՏԲ վարույթին հանձնված գործերի հիման վրա կայացվել է 3 վարչական որոշում ընդհանուր 250.0 հազ.դր գումարով և հաշվարկվել է բնությանը պատճառված  վնաս 93.3 հազ.դր: 4. Կոտայքի մարզում իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է 310 հատ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Նարեկ» ծերանոցին: 5. Տավուշի մարզի անտառտնտեսությունների կողմից Տավուշի ՏԲ վարույթին հանձնված  անտառխախտման 13 արձանագրությունների ուսումնասիրությունների արդյունքում հաշվարկվել է բնությանը հասցված 4414.55 հազ.դր  գումարի վնաս, որից 2.801.250 դրամը հաշվարկված է վերջերս «Դիլիջան» ԱՊ /Աղվեսի թալա/ կոչվող հանդամասում ապօրինի ծառահատումների դիմաց, նյութերը ուղղարկվել են ոստիկանություն: 6. Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար կայացվել է վարչական 2 որոշում  50.0 հազ. դր գումարով և հաշվարկվել է 31.5 հազ.դր գումար բնությանը հասցված վնաս: 7.   Վայոց ձորի ՏԲ և տեղի ոստիկանության հետ կատարված համատեղ ստուգայցի արդյունքում Եղեգնաձորի Շատին համայնքում  հայտնաբերվել է 2 հացենիների ապօրինի հատման դեպք , որի համար բնախախտը ենթարկվել է վարչական տուգանքի 50.0հազ.դր գումարի չափով և հաշվարկվել է 20,25 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Ընդհանուր առմամբ  այս ժամանակաշրջանում ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե մուտք է արվել   2137.1 հազ.դր: Առգրավել  է 435 հատ տարբեր տեսակի ձկներ, 4 ձկնգողության պարագա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter